Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են - Mediamax.am

12986 դիտում

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ

 

«Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձեւավորեք կառավարությունը եւ լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի եւ այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջեւ են: Ձեզ լավագույն մաղթանքներս եւ հաջողություններ»,- ասել է Արմեն Սարգսյանը:

 

Այսօր ավելի վաղ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին