Վարչապետն առաջարկել է ազատել ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարներին - Mediamax.am

7885 դիտում

Վարչապետն առաջարկել է ազատել ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարներին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ստորագրել է Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը։

Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

 

Նշենք, որ մայիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Գեորգի Կուտոյանին: Վլադիմիր Գասպարյանի հետ նա չէր հանդիպել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին