ՀՀ նախագահը կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ ԱՄՆ - Mediamax.am

4080 դիտում

ՀՀ նախագահը կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ ԱՄՆ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպումների նպատակով այսօր մեկնել է արտերկիր:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում պաշտոնական եւ ոչ պաշտոնական ձեւաչափով մի շարք հանդիպումներ կունենա, կհյուրընկալվի Բուքինգհեմյան պալատում: Որպես ՄԹ-ում Հայաստանի նախկին դեսպան` նա հրաժեշտի հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարարությունում:

 

Լոնդոնից Հանրապետության նախագահը կմեկնի Ֆրանսիա: 

 

Փարիզում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների  եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ։ 

 

Կքննարկվեն հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

 

Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին կմեկնի ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:

 

 

Վաշինգտոնում Արմեն Սարգսյանը ներկա կգտնվի նաեւ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը ԱՄՆ Սենատում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին