Վիտալի Բալասանյանը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում - Mediamax.am

3012 դիտում

Վիտալի Բալասանյանը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ասել է, որ նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում:

«Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաեւ այցելել համայնքներ եւ հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ. հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը»,- ասել է Վիտալի Բալասանյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում:

 

Նա ընդգծել է, որ մասնակցելով 2012թ. նախագահական եւ 2015թ. խորհրդարանական ընտրություններին՝ ներկայացրել է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական եւ անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասն այսօր էլ կենսական է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին