Բաքվին զենք վաճառելը ռազմավարական դաշնակցին վայել պահվածք չէ, ասել է Կիրո Մանոյանը - Mediamax.am

3707 դիտում

Բաքվին զենք վաճառելը ռազմավարական դաշնակցին վայել պահվածք չէ, ասել է Կիրո Մանոյանը


 ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին $ 1 մլրդ արժողությամբ զենքի վաճառքը «ռազմավարական դաշնակցին վայել պահվածք չէ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կիրո Մանոյանն ասել է, որ ռուս-ադրբեջանական ռազմական գործարքը թեեւ չի խախտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրերի եւ ոչ մի դրույթ, այնուամենայնիվ, այն կարող է փոխել իրավիճակը տարածաշրջանում:

 

«Եթե անգամ դա չխախտի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը, ապա կմեծացնի պատերազմի վերսկսման հավանականությունը: Այս առումով Ռուսաստանի պահվածքը մտահոգիչ է»,- ասել է Կիրո Մանոյանը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ, ըստ “Վեդոմոստի” թերթի աղբյուրների,  Ռուսաստանը $ 700 մլն-ից մինչեւ $ 1 մլրդ արժողությամբ զենք է մատակարարելու Ադրբեջանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին