«Իսլամական պետության» անդամը սպառնացել է Ջավախքին - Mediamax.am

exclusive
4700 դիտում

«Իսլամական պետության» անդամը սպառնացել է Ջավախքին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: 26-ամյա աջարացի մահմեդական Տամազ Չագալիձեն, որը մասնակցում է Սիրիայի պատերազմին «Իսլամական պետության» կազմում, հրապարակավ սպառնացել է նրանց, ովքեր Վրաստանում պայքարում են ծայրահեղական իսլամի դեմ:

«Բոլոր նրանք, ովքեր որեւէ բան են արել իսլամի ու մուսուլմանների դեմ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Իրաքում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ Վրաստանում, իմացեք, որ մեզ հայտնի են փաստերը, ձեր անուններն ու ազգանունները… ձեր արյամբ եք պատասխան տալու», - գրել է նա սոցիալական ցանցերում:

 

Վրաստանի շրջանների թվում, որոնք պայքարում են ծայրահեղականության դեմ, «Իսլամական պետության» անդամը նշել է Ջավախքը, որի հիմնական բնակչությունը հայեր են:

 

Ինչպես հաղորդել է Վրաստանում Մեդիամաքսի սեփական թղթակիցը, «Բատումելեբի» թերթին տված հարցազրույցում Տամազ Չագալիձեն նշել է, որ «Իսլամական պետության» շարքերում կռվում են մոտ 200 զինյալներ Վրաստանից:

 

Վրաստանի արդարադատության նախարարությունը խորհրդարանին օրենսդրական փոփոխություններ է առաջարկել, որոնց համաձայն երկրի քաղաքացիների մասնակցությունը արտասահմանյան անօրինական զինված կազմավորումներում քրեորեն հետապնդվելու է:

 

Վերջին շրջանում մինչեւ 10 Վրաստանի քաղաքացիներ են զոհվել Սիրիայում: Նրանք հիմնականում Պանկիսյան կիրճից էին, որտեղ մեծամասամբ բնակվում են էթնիկ չեչեններ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին