ՀՀ-ն, Վրաստանը, Իրանն ու ՌԴ-ն էներգետիկ ոլորտում կհամագործակցեն - Mediamax.am

30946 դիտում

ՀՀ-ն, Վրաստանը, Իրանն ու ՌԴ-ն էներգետիկ ոլորտում կհամագործակցեն


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր եւ վաղը Երեւանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը, որի շրջանակում ստորագրվել է տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ քառակողմ հուշագիր:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երեւանում այս նպատակով գտնվող՝ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին:

 

Կախա Կալաձեի խոսքով՝  Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, եւ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար:

 

Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, կարեւորել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչպես նաեւ այլ համատեղ ծրագրերի իրականացումը: Նա ընդգծել է, որ քառակողմ հուշագրի ստորագրումը կնպաստի էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործմանը:    

 

Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կախա Կալաձեն կոչ էր արել տարածաշրջանում միասնական էներգետիկ ցանց ստեղծել:

 

Մեդիամաքսի հարցազրույցը Կախա Կալաձեի հետ կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին