Հալեպում հայկական եկեղեցի է պայթեցվել - Mediamax.am

8808 դիտում

Հալեպում հայկական եկեղեցի է պայթեցվել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հալեպում պայթեցվել է 15-րդ դարում կառուցված Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին:

Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Al Monitor պարբերականի թղթակից Էդվարդ Դարկը:

 

Եկեղեցին գտնվում է Հալեպի Ջդեյդե թաղամասում: Օգտատերերից մեկը նշում է, որ եկեղեցին պայթեցվել է ապրիլի 26-ին երկու հզոր ռումբերի պայթյունի հետեւանքով եւ տեղադրել է համապատասխան տեսանյութը:

 

Մեդիամաքսը փորձում է լրացուցիչ տեղեկություններ ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, սակայն Հալեպից տեղեկատվության ստացմանը խոչընդոտում է քաղաքում ինտերնետի բացակայությունը:

 

Հիշեցնենք, որ ս.թ. հունվարին հրթիռակոծվել էր Հալեպի հայկական Սրբուհի Ռիտա եկեղեցին, 2014թ. դեկտեմբերին՝ հայ կաթողիկե համայնքին պատկանող եկեղեցին: Նույն թվականի սեպտեմբերին պայթեցվել էր Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին