Կներկայացվի «Հայերը 2115-ին» զեկույցը - Mediamax.am

9557 դիտում

Կներկայացվի «Հայերը 2115-ին» զեկույցը


Լուսանկարը` Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 26-ին Երեւանում, Լոնդոնում եւ Լոս Անջելեսում միաժամանակ կներկայացվի «Հայերը 2115թ.-ին. 21-րդ դարի ռազմավարական ուղղությունները» զեկույցը, որում ուրվագծվում են հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներն ու առաջիկա անելիքները:

Զեկույցը պատրաստվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների ծրագրի կողմից՝ 2014թ. հոկտեմբերին Լիսաբոնում կայացած սեմինարի արդյունքներով, որին մասնակցել են անվանի մտավորականներ եւ փորձագետներ:

 

Հունվարի 26-ին երեք քաղաքների միջեւ կհաստատվի տեսակամուրջ, որպեսզի աշխարհի տարբեր անկյուններից հնարավոր լինի հետեւել քննարկումներին ու հարցեր ուղղել դրանց մասնակիցներին:

 

Երեւանում կայանալիք քննարկմանը, որ կմեկնարկի ժամը 21:00-ին Ամերիկյան համալսարանում, կմասնակցեն Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների ծրագրի ներկայացուցիչ Սամուել Սամուելյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը եւ MEDIACRAT Publishing ընկերության հրատարակիչ եւ գործադիր գործընկեր Արման Ջիլավյանը:

 

Լոնդոնում քննարկումը կկայանա Տնտեսագիտության դպրոցում (London School of Economics) եւ կմեկնարկի տեղի ժամանակով 17:00-ին: Դրան կմասնակցեն Արմինե Իշխանյանն ու Հրաչ Չիլինգարյանը, իսկ քննարկումը կվարի Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների ծրագրի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը:

 

Լոս Անջելեսում քննարկումը տեղի կունենա ժամը 09:00-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում: Մի խումբ երիտասարդների քննարկումը կվարեն Սալբի Ղազարյանն ու Րաֆֆի Արդհալջյանը:

 

Քննարկումը Լոնդոնից կհամակարգի եւ կվարի Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի խնամակալների խորհրդի անդամ Մարտին Եսայանը:

 

«Այս զեկույցի եւ քննարկման կազմակերպման նպատակն է հայության ներսում խթանել հանրային քննարկումները 21-րդ դարում հայ ժողովրդի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների շուրջ՝ խրախուսելով ապագային միտված մտածողությունն ու ուսումնասիրությունները»,- ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում:

 

Մեդիամաքսը 2015 թվականին Լիսաբոնում կայացած սեմինարի մասնակիցներից մի քանիսի հետ հարցազրույցներ էր վարել, որոնք կարող կարդալ ստորեւ ներկայացվող հղումներով.

 

Նուբար Աֆեյանի հարցազրույցը

 

Վիգեն Չիթերյանի  հարցազրույցը

 

Մարկ Գրիգորյանի հարցացրույցը

 

Ավետիք Չալաբյանի հարցացրույցը

 

Ռուբեն Վարդանյանի հարցացրույցը

 

Ռազմիկ Փանոսյանի հարցացրույցը

 

Ժիրայր Լիպարիտյանի հարցացրույցը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին