Հայաստանը 2 կետով զիջել է դիրքը Կոռուպցիայի ընկալման զեկույցում - Mediamax.am

4011 դիտում

Հայաստանը 2 կետով զիջել է դիրքը Կոռուպցիայի ընկալման զեկույցում


Լուսանկարը` http://www.phnompenhpost.com


Երեւան: Մեդիամաքս: Transparency International-ն այսօր հրապարակել է 2015թ. կոռուպցիայի ընկալման 21-րդ վարկանիշը, որտեղ Հայաստանը 35 միավորով 168 երկրների ցանկում զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը:

 

Անցած տարվա համեմատ Հայաստանը երկու միավորով զիջել է իր դիրքը. 2014թ. այն 37 միավորով 94-րդն էր 174 երկրների շարքում: Համեմատության համար նշենք, որ 2013թ. Հայաստանը ստացել էր 36, իսկ 2012թ.՝ 34 միավոր: 

 

Այս տարի Հայաստանը 95-րդ հորիզոնականը կիսել է Մալիի, Մեքսիկայի եւ Ֆիլիպինների հետ:

 

Transparency International-ի հրապարակած վարկանիշում երկրները դասակարգվում են 0-ից 100 միավորային համակարգում, որտեղ 0-ն արտահայտում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը:

 

Վարկանիշում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Դանիան (91 միավոր), Ֆինլանդիան (90 միավոր) եւ Շվեդիան (89 միավոր): Կոռուպցիայի ընկալման համաթիվը ամենաբարձրը Սոմալիում է, Հյուսիսային Կորեայում եւ Աֆղանստանում:

 

Տարածաշրջանի երկրներից ամենաբարենպաստ դիրքում Վրաստանն է, որը 52 միավորով հայտնվել է 48-րդ հորիզոնականում:

 

Թուրքիան 66-րդն է (42 միավոր), Ադրբեջանը եւ Ռուսաստանը 29 միավորով կիսում են 119-րդ հորիզոնականը, իսկ Իրանը 27 միավորով զբաղեցնում է 130-րդ հորիզոնականը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին