Ստեղծվել է հակակոռուպցիոն աշխատանքային խումբ - Mediamax.am

8802 դիտում

Ստեղծվել է հակակոռուպցիոն աշխատանքային խումբ


Արփինե Հովհաննիսյանը
Արփինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Նախագահի մեկ այլ կարգադրությամբ ստեղծվել է հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:

 

Աշխատանքային խմբերին հանձնարարվել է նախապատրաստել համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծերը, որոնք ՀՀ նախագահի հետ համաձայնեցնելուց հետո, կներկայացվեն կառավարության քննարկմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին