Կարապետյանն ու Միլսը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարը - Mediamax.am

9068 դիտում

Կարապետյանն ու Միլսը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարը


Ռիչարդ Միլսը եւ Կարեն Կարապետյանը
Ռիչարդ Միլսը եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներկայությունը:

 

Վարչապետը կարեւորել է կոռուպցիոն դրսեւորումներ ծնող միջավայրի փոփոխությունը: Նա նշել է, որ կառավարության յուրաքանչյուր նիստում իր կողմից հնչեցվող հանձնարարականները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը, ծառայությունների մատուցմանը, լիցենզիաների տրամադրմանը, տարբեր ոլորտներում մեկ պատուհանի սկզբունքի ներդրմանը եւ այլն, միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

 

Ռիչարդ Միլսն էլ նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստ շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը, երկարաձգել Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված համաձայնագրի ժամկետը: Նա անհրաժեշտ է համարել նաեւ նախանշել այն կոնկրետ քայլերն ու ծրագրերը, որոնց իրականացման նպատակով ամերիկյան կողմը պատրաստ է միջոցներ հատկացնել:

 

Դեսպանը կարեւորել է առարկայական բարեփոխումների շարունակությունը:

 

Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է նաեւ փորձագիտական աջակցություն տրամադրել դատաիրավական եւ հարկային բարեփոխումների իրականացման գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին