Կստուգվի պատգամավորի թեկնածուների հայերենի իմացությունը - Mediamax.am

14122 դիտում

Կստուգվի պատգամավորի թեկնածուների հայերենի իմացությունը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում լեզվին տիրապետելու հանգամանքը կստուգվի թեստավորման միջոցով:

Համապատասխան հրամանն այսօր ստորագրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

 

Ըստ կարգի`թեստավորման արդյունքում կտրվի տեղեկանք: Տեղեկանք ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ԿԳՆ:

 

ԿԳՆ-ում նշել են, որ հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ Ընտրական օրենսգիրքը:

 

«Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ):

 

Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է ԿԳՆ-ի սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան»,- սահմանում է ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին