Նախարարն ու դեսպանը քննարկել են ուսուցչի գրառումը Ֆեյսբուքում - Mediamax.am

9213 դիտում

Նախարարն ու դեսպանը քննարկել են ուսուցչի գրառումը Ֆեյսբուքում


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր քննարկել են հայաստանցի ուսուցչի գրառումը Ֆեյսբուքում:

«ԵՄ դեսպանը մտահոգություն է հայտնել ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարված մի գրառման վերաբերյալ, որի օգտատերը գրանցված է որպես ուսուցիչ: Նախարարը նշել է, որ  հայ աղջկա եւ սեւամորթ տղամարդու ընտանեկան լուսանկարի առնչությամբ աղմուկ բարձրացրած գրառումը մտահոգել է նաեւ իրեն: Այդ կապակցությամբ նախարարը դիմել է Երեւանի քաղաքապետին եւ առաջարկել ձեւավորել աշխատանքային խումբ` տվյալ ուսուցչի մանկավարժական գործունեությունն ուսումնասիրելու եւ անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար», - հաղորդել են նախարարությունից:

 

«Ինձ այդ պատմությունը խորը մտահոգություն է պատճառել ոչ միայն այն պատճառով, որ գրառման հեղինակը ուսուցիչ է: Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ սահմանադրորեն դատապարտվում են ռասիզմը, այլատյացությունը, խտրականությունը: Հայ ժողովրդին բնորոշ է հանդուրժողականությունը, ինչով էլ պայմանավորված է հայկական սփյուռքի բնականոն կյանքը աշխարհի բազմաթիվ երկրներում: Մենք պարտավոր ենք հարգել ուրիշներին, որպեսզի կարողանանք նույն հարգանքը ակնկալել նաեւ նրանցից»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին