Կառավարությունը կխորացնի Սփյուռքի հետ կապերը - Mediamax.am

5320 դիտում

Կառավարությունը կխորացնի Սփյուռքի հետ կապերը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Սփյուռքի նախարարին հանձնարարել է գործադիր մարմնի բոլոր անդամների հետ համատեղ մշակել ծրագիր՝ Սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների եւ նրանց կազմակերպությունների հետ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարին հանձնարարվել է Սփյուռքի նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել ծրագիրˋ Սփյուռքի կրթօջախների խնդիրների լուծման, երիտասարդության շրջանում մայրենի լեզի ուսուցման մակարդակի բարձրացման, նոր ուսումնական ծրագրերի եւ էլեկտրոնային դասագրքերի մշակման, ուսուցիչների պատրաստման նպատակով:

 

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարվել է Սփյուռքի նախարարության միջոցով մեկշաբաթյա ժամկետում Սփյուռքի գործարարներին ներկայացնել առկա ներդրումային ծրագրերը:

 

Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարներին էլ հանձնարարվել է Սփյուռքի նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել ծրագրերˋ Սփյուռքում հայապահպանության օժանդակության, հայկական արժեքների քարոզման ու Հայաստանն առավել ճանաչելու վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին