Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է վերանայել պետական մարմինների կողմից զբաղեցրած շենքերի օգտագործման նպատակահարմարությունը:
Գործադիր բոլոր մարմինների ղեկավարներին վարչապետը հանձնարարել է Պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել զբաղեցրած շենքային պայմանների օգտագործման արդյունավետությունն ու ներկայացնել համատեղ առաջարկություններ՝ տարածքների օպտիմալացման եւ առավել նպատակային օգտագործումն ապահովելու վերաբերյալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: