Սահմանամերձ համայնքներում կբարձրացվի աղետների դիմակայունությունը - Mediamax.am

5480 դիտում

Սահմանամերձ համայնքներում կբարձրացվի աղետների դիմակայունությունը


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

ԱԻՆ-ում նշել են, որ քննարկվել են սահմանամերձ գոտիներում քաղաքացիական եւ համայնքային կառույցների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման հարցերը:

 

Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրշիկին ներկայացրել է մարդասիրական միջազգային ծրագրի շրջանակում սահմանամերձ գոտիներում իրականացված միջոցառումները՝ աղետների ռիսկի նվազեցման եւ աղետներին արձագանքելու բնակչության պատրաստվածության ուղղությամբ, եւ նախանշել ԱԻՆ-ի եւ ԵԱՀԿ-ի համագործակցության ուղիներն այս ոլորտներում: 

 

Անջեյ Կասպշիկն այցելել է նաեւ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին