«Տաթեւի դարպասներ» ծրագիրը կքննարկվի կառավարությունում - Mediamax.am

9014 դիտում

«Տաթեւի դարպասներ» ծրագիրը կքննարկվի կառավարությունում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 10-ին խորհրդակցություն է անցկացրել «Տաթեւեր» ճոպանուղու տարածքում:

Կառավարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել «Տաթեւի դարպասներ» ներդրումային ծրագրի նախագիծը:

 

Նախատեսվում է «Տաթեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի շրջակա տարածքում կառուցել «Տաթեւի դարպասներ» համալիրը, որի մեջ կներառվեն տեղեկատվական, ժամանցային եւ սպասարկման ենթակառուցվածքներ ու ծառայություններ:

 

Ըստ մշակված գլխավոր հատակագծի՝ ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել այցելուների կենտրոն, ազգային խոհանոցն ու ավանդույթները ներկայացնող սննդի օբյեկտներ, հին ավանդական հայկական խաղերի եւ զվարճանքի կենտրոն:

 

Ծրագիրը նախատեսում է վեց ռազմավարական ուղղությամբ շուրջ $ 95 միլիոն ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի մոտ 1500 նոր աշխատատեղ, իսկ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը կքառապատկվի՝ հասնելով տարեկան 400 հազարի:

 

Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ ծրագիրը հնարավոր է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցությամբ եւ «Տաթեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում անհրաժեշտ է լուծել ենթակառուցվածքային խնդիրներ: Նախատեսվում է միջոցներ ներգրավել նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

 

Կարեն Կարապետյանը ողջունել է ծրագրի նախագիծը՝ առաջարկելով այն բերել վերջնական տեսքի եւ առաջիկայում առարկայական քննարկել կառավարությունում: 

 

Կառավարության ղեկավարը եղել է նաեւ մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որտեղ գործում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին