ԿԽՄԿ-ն կաջակցի Տավուշում «ապահով սենյակների» կառուցմանը - Mediamax.am

4862 դիտում

ԿԽՄԿ-ն կաջակցի Տավուշում «ապահով սենյակների» կառուցմանը


Լուսանկարը` ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կաջակցի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների եւ դպրոցների համար «ապահով սենյակների» կառուցման չափանիշների համալրման հարցում:

Համապատասխան համաձայնությունն այսօր ձեռք է բերվել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզիի հանդիպմանը:

 

Դավիթ Տոնոյանը կարեւորել է սահմանամերձ գյուղերի ԱԻՆ հենակետերում ծառայող փրկարարների ունակությունների ընդլայնումը առաջին բուժօգնության տրամադրման եւ հագեցման գործընթացում: ԿԽՄԿ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղում կատարելագործման դասընթացներ եւ գործնական պարապմունքներ կազմակերպելու շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին