Վերագործարկվել է Մեդիամաքսի Banks.am կայքը - Mediamax.am

5809 դիտում

Վերագործարկվել է Մեդիամաքսի Banks.am կայքը


Լուսանկարը`


Այսօր վերագործարկվել է Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի Banks.am կայքը:

 

Կայքի նորացված տարբերակի վրա աշխատելիս փորձել ենք այն հնարավորինս հարմարավետ դարձնել այցելուների համար՝ ընդլայնվել է նյութերի մատուցման հարթակը, կատարելագործվել է վիզուալ շարքը, ներդրվել են լրացուցիչ ուղղորդող էլեմենտներ: 

 

Հիմնովին փոխվել է նաեւ Banks.am-ի անբաժան մաս կազմող Job.banks.am նախագիծը, կիրառվել են լուծումներ՝ երկու կայքերի միջեւ կապն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:

 

Փոփոխությունների արդյունքում ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել նաեւ մեր գործընկերների համար՝ այսուհետ Banks.am-ում ներկայացված գովազդային բաներները, ինչպես նաեւ ոլորտային բաժինները (վերեւի հորիզոնական մենյու) ներկայացված են նաեւ Job.banks.am կայքում:

 

Հաշվի առնելով մեր կայքերից շարժական սարքերով օգտվողների թվի դինամիկ աճը՝ փորձել ենք նորացված նախագծերը հնարավորինս հարմարավետ դարձնել այս լսարանի համար:

 

Դիզայնը մշակել են Վահան Բալասանյանը եւ Վահան Հովհաննիսյանը:

 

Banks.am նախագիծը գործարկվել է 2006թ. հուլիսին՝ ֆինանսաբանկային ոլորտի մասին լայնածավալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Տարիների ընթացքում նախագիծն ընդլայնել է իր թեմատիկ ուղղվածությունը՝ «Ֆինանսական Հայաստան»-ից դառնալով «Գործարար Հայաստան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին