Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 13,32 %-ը - Mediamax.am

4649 դիտում

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 13,32 %-ը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure/Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 344 հազ. 714 ընտրող կամ ընտրողների 13,32 %-ը:

Էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկությունները հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Լուսանկարը` Photolure/Մեդիամաքս

Հայաստանում գրանցված է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն.  587 հազ. 706 ընտրող:

 

Երեւանում քվեարկելու իրավունք ունեցող 845 հազ. 804 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 122 հազ. 166 ընտրող կամ ընտրողների 14,44%-ը:

 

2012թ.-ի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում քվեարկությանը մասնակցել էր ընտրողների ընդհանուր թվի 15.8%-ը, իսկ 2007-ին` 10.6%-ը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին