ԵՄ-ն €1,5 մլն կուղղի ՀՀ քաղհասարակության զարգացմանը - Mediamax.am

6943 դիտում

ԵՄ-ն €1,5 մլն կուղղի ՀՀ քաղհասարակության զարգացմանը


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ ԵՄ աջակցությամբ մեկնարկում է €1,5 մլն ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է խթանել քաղհասարակության (ՔՀԿ) դերի բարձրացումը։

«Մենք հավատում ենք, որ մեր ընդհանուր արժեքներին վերաբերող սոցիալական եւ վարքագծային փոփոխությունների հասնելու հիմնաքարը քաղաքացիների ներգրավումն է»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

 

Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն կաջակցի ՔՀԿ-ների կազմակերպած տեղեկատվական արշավներին, որոնք նպատակ ունեն Հայաստանում բարձրացնել հանրային հաշվետվողականության մակարդակը։

 

Ծրագիրը նպատակ ունի մեծացնելու քաղհասարակության մոնիթորինգի կարողությունը, հանրային իրազեկման արշավների միջոցով փոխելու քաղաքացիների վարքագիծը, ինչպես նաեւ ամրապնդելու քաղհասարակությունը ֆինանսական դիվերսիֆիկացման եւ կայունության միջոցով (դրամահավաքներ, քրաուդֆանդինգային արշավներ եւ սոցիալական ձեռնարկությունների խթանում):

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին