«Ավրորայի» դափնեկիրը Շուշիում պարել է երեխաների հետ - Mediamax.am

5502 դիտում

«Ավրորայի» դափնեկիրը Շուշիում պարել է երեխաների հետ


Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/

Լուսանկարը` http://artsakhpress.am/


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն շարունակում է այցն Արցախ. այսօր Ստեփանակերտում նա կհանդիպի ուսանողներին եւ կայցելի Գանձասար:

Մայիսի 22-ին, Արցախպրեսի հաղորդմամբ, Մարգարիտ Բարանկիցեն այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ նրան ողջունել են Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի նախապատրաստական խմբի երեխաները:

 

Մարգարիտ Բարանկիցեն այցելել է նաեւ Շուշիի երկրաբանության պետական և գորգերի թանգարաններ, Շուշիի իրանական մզկիթ:

 

Նարեկացի արվեստի միությունում Մարգարիտ Բարանկիցեին հանդիպել է երեխաների հետ, նրանց հետ պարել հայկական ազգային պարեր:

 

«Երեխաները մեր մեծագույն հարստությունն են, մեր ապագան կերտողները:Մենք շատ շնորհակալ ենք ձեր բարեկամական ջերմ ընդունելության համար: Ես լավ գիտեմ հայ ժողովրդի պատմությունը. շատ անգամներ են փորձել ձեզ ոչնչացնել, կոտրել ձեր կամքը, բայց դա ոչ ոքի չի հաջողվել. դուք շարունակում եք ապրել, պաշտպանել ձեր հողը ու շենացնել ձեր հայրենիքը»,- ասել է «Ավրորայի» դափնեկիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին