Քաղաքապետարանն ու IDeA-ն ներդրումային ծրագրեր կիրականացնեն - Mediamax.am

5908 դիտում

Քաղաքապետարանն ու IDeA-ն ներդրումային ծրագրեր կիրականացնեն


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ու IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») տնօրեն Էդգար Մանուկյանն այսօր քննարկել են Երեւանում ներդրումային դաշտի ակտիվացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

Վահե Նիկոյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստակամ է աջակցել փոխշահավետ համագործակցության շրջանակում մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրագործմանը:

 

«Երեւանում ձեւավորված է բարենպաստ ներդրումային միջավայր, հասանելի են քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային առաջարկների փաթեթները: Ողջունում ենք նաեւ ցանկացած նոր առաջարկ»,- ասել է Վահե Նիկոյանը:

 

Էդգար Մանուկյանն էլ ներկայացրել է հիմնադրամի կողմից մշակված՝ Երեւանում նոր ճոպանուղու կառուցման, Հաղթանակ զբոսայգու վերակառուցման, ինչպես նաեւ Էրեբունի պատմահնագիտական արգելոցի զարգացման ներդրումային ծրագրերի առաջարկները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին