Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի պետը - Mediamax.am

7406 դիտում

Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի պետը


Լուսանկարը` http://www.nrttv.com


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 25-ին ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի «Բավրա» մաքսակետի պետը եւ մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ընկերության տնօրենը:

Այդ մասին այսօր հաղորդել են Գլխավոր դատախազությունից:

 

Այստեղ նշել են, որ ձերբակալությունները կատարվել են հարուցված քրեական գործի շրջանակում, որը վերաբերում է կաշառակերության դեպքերին:

 

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին