Ռուբեն Վարդանյանը երազում է Ավրորա 2023-ը Հալեպում անցկացնել - Mediamax.am

8280 դիտում

Ռուբեն Վարդանյանը երազում է Ավրորա 2023-ը Հալեպում անցկացնել


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ երազում է «Ավրորա» մրցանակաբաշխությունը 2023թ. Հալեպում անցկացնելու մասին:

«Ցեղասպանության տարիներին սիրիական Դեր Զոր անապատը շատ հայերի գերեզմանն է դարձել եւ կուզեի Հալեպում անցկացնել «Ավրորան»: Դա իմ երազանքն է, բայց հնարավոր է, որ հանգամանքների բերումով այն չկատարվի», - ասել է նախաձեռնության համահիմնադիրը:

 

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ առաջիկա տարիներին կարեւոր է նախաձեռնության հիմնական ուղերձների հետեւողական տարածումը, վստահության կառուցումը եւ «Ավրորան» համաշխարհային շարժման վերածելը:

 

Նախաձեռնության համահիմնադրի կարծիքով «Ավրորա» մարդասիրության ինդեքսը ցույց  է տալիս, թե ինչպես կարելի է փոխել իրադրությունը եւ ավելի շատ երիտասարդների ներգրավվել նման նախաձեռնություններում:

 

«Հումանիտար ճգնաժամը, անտարբերությունը, կարեկցանքի պակասը եւ հաստատությունների նկատմամբ հավատքը կորցնելը մի հիվանդության ախտանիշներ են, որի զարգացումը հարկավոր է կանգնեցնել: Մենք չենք փորձում մեղավորներ գտնել, մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ պետք է արվի այն շտկելու համար»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին