Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը մայիսին - Mediamax.am

exclusive
6072 դիտում

Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը մայիսին


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` MaxMonitor


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում կառավարության անդամների լուսաբանման ծավալը՝ 2017թ. մայիս ամսվա արդյունքներով:

 

124 առցանց լրատվական կայքերի մայիս ամսվա դիտարկման արդյունքները վկայում են, որ ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն ունի հետեւյալ տեսքը.

 

1. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝ 1298 հրապարակում:

 

2. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան՝  1128 հրապարակում:

 

3. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան՝ 735 հրապարակում:

Ամենաքիչը հիշատակված նախարարների եռյակն է.

 

1. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան` 247 հրապարակում:

 

2.  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան ` 223 հրապարակում:

 

3. ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան` 167 հրապարակում:

Հարկ է նշել, որ Արփինե Հովհաննիսյանը՝ որպես ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարել է մինչեւ մայիսի 11-ը եւ մինչեւ այդ ժամանակահատվածը օնլայն մեդիայում ունեցել է 354 հիշատակում:

 

Մայիսի 26-ին արդարադատության նոր նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը. այդ օրվանից մինչեւ մայիսի 31-ը նրա մասին եղել է 242 հրապարակում:

 

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին եւ ոչ թե դրանց երանգավորմանը:

 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին