«Ամուր թիկունք ենք լինելու հողի վրա պինդ կանգնողներին» - Mediamax.am

6981 դիտում

«Ամուր թիկունք ենք լինելու հողի վրա պինդ կանգնողներին»


Վիգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունն աջակցելու է, «ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին՝ համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք»:

Այս մասին նախագահը նշել է Կողբի զորամաս կատարած այցի ընթացքում, որտեղ հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ:

 

«Մեր հանրապետության բոլոր բնակավայրերում խնդիրներ կան, եւ ակնհայտ է, որ դրանցից շատերը միանման են: Դրանք նույնաձեւ լուծումներ են պահանջում, բայց հիմնական խնդիրներից մեկը մեր սահմանամերձ բնակավայրերում եղած պրոբլեմների լուծումն է, որովհետեւ այդ պրոբլեմներին գումարվում են մշտապես տեղի ունեցող հրադադարի խախտումները, որոնք մի կողմից՝ լարվածություն են մտցնում, մյուս կողմից՝ հավելյալ վնասներ են պատճառում մեզ: Այսինքն՝ հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա»,- ասել է նախագահը:

 

Երկրի ղեկավարի խոսքով՝ պետք է արդարացնել այն մարդկանց ակնկալիքները, որոնք մնացել են հայրենիքում՝ ակնկալիքով, որ իրավիճակը կփոխվի, եւ իշխանությունները շատ ավելի արդյունավետ կաշխատեն:

 

Սերժ Սարգսյանը զորամասում ծանոթացել է նաեւ մարտական պատրաստականությանը եւ նվերներով խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին