Հայ սպային կացնահարած մարդասպանը վեպեր է թարգմանում - Mediamax.am

7873 դիտում

Հայ սպային կացնահարած մարդասպանը վեպեր է թարգմանում


Ռամիլ Սաֆարով
Ռամիլ Սաֆարով

Լուսանկարը` www.novostink.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովը զբաղվում է թարգմանություններով` հունգարերենից ադրբեջաներեն:

«Այս անգամ նրա ուշադրությունը գրավել են հունգարական գրականության դասական Ֆերենց Մոլնարի ստեղծագործությունները», - հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատունը:

 

Ռամիլ Սաֆարովը թարգմանության համար ընտրել է գրողի ամենահայտնի ստեղծագործությունը` «Պալա փողոցի տղան»: Շուտով Բաքվում կհրատարակվի վեպի ադրբեջանական թարգմանությունը:

 

Ավելի վաղ Ռամիլ Սաֆարովի թարգմանությամբ լույս էր տեսել հունգարացի գրող Մագդո Սաբոյի «Դուռը» վեպը:

 

2004-ի փետրվարին Ռամիլ Սաֆարովը դաժանորեն սպանել էր 26-ամյա Գուրգեն Մարգարյանին` կացնահարելով քնած հայ սպային: Սպանությունը կատարվել էր Բուդապեշտում. Մարգարյանը եւ Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ էին մասնակցում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում:

 

2004-ի ապրիլին Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ բանտարկություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին