Կայացել է «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը - Mediamax.am

9654 դիտում

Կայացել է «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 6-ին կայացել է «Սովորական ցեղասպանություն» շարքի «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը:

 

Ֆիլմում ներկայացված են փաստական տվյալներ 2016թ․ ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված բռնությունների՝ մասնավորապես Ներքին Ճարտար գյուղի դպրոցի ուղղությամբ արձակված արկերից տուժած երեխաների վերաբերյալ, ականատեսների վկայություններ, ինչպես նաեւ դպրոցի մերձակայքի հրետակոծության արդյունքում զոհված 11-ամյա Վաղարշակի մոր եւ եղբոր հուշերը:

 

Ֆիլմի համահեղինակ Մարինա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ապրիլյան պատերազմի առաջին օրերին Արցախի Ներքին Ճարտար գյուղում Վաղարշակի սպանությունը եւ օրերս ադրբեջանցի փոքրիկի մահը ալիեւյան քաղաքականության հետեւանքն է:

 

«Ալիեւյան ռեժիմի համար անձնական ու քաղաքական շահերը ավելի վեր են խաղաղ բնակչության եւ նույնիսկ փոքրիկ երեխաների կյանքից»- նշել է Մարինա Գրիգորյանը։

 

Ֆիլմի համահեղինակ Լարիսա Ալավերդյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նախքան դպրոցի մերձակայքի հրետակոծումը՝ Ադրբեջանը մի քանի օր շարունակ անօդաչու թռչող սարքերով դիտարկել է  դպրոցի մերձակայքը:  

 

Տիկին Ալավերդյանի գնահատմամբ՝ պետք է բոլոր հնարավոր խողովակներով Ադրբեջանի կողմից ձեռնարկված հանցագործությունների մասին փաստերը հասցնել միջազգային համապատասխան ատյաններին, ինչին եւ միտված այս ֆիլմը:

 

Ֆիլմը պատրաստվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից,  թողարկվել է 5 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին