10474 դիտում

«Լիդիանը» «լուրջ ներդրումներ է կատարում», ասել է Սերժ Սարգսյանը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը «լուրջ ներդրումներ է կատարում, ինչը կարող է համագործակցության շատ լավ օրինակ հանդիսանալ»:

Նախագահն այդ մասին ասել է՝ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ անցկացված խորհրդակցության ժամանակ:

«Այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800-ից ավելի ընկերություններ կան: Էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը «Կոնտուր գլոբալ»-ի հետ պետք է որ լավ օրինակ հանդիսանա այլ էներգետիկ ընկերությունների համար: Հանքարդյունաբերության ոլորտում եւս «Լիդիան Ինթերնեյշնլը» լուրջ ներդրումներ է կատարում, ինչը նույնպես կարող է համագործակցության շատ լավ օրինակ հանդիսանալ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաղուց է ձեւավորվել համագործակցություն, եւ այն, ինչ ունենք այսօր այդ ոլորտում, իհարկե, գնահատելի է, բայց ներուժը շատ ավելին է», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am