Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան - Mediamax.am

15791 դիտում

Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան


Լուսանկարը` http://cdn.tvc.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստան՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

ՀՀ արդադատության նախարարությունում նշել են, որ դատապարտյալի փոխանցումից հետո օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:

 

«ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց եւ այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը եւ պատիժը կրելու վայրը որոշում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2013թ. հուլիսի 13-ին Մոսկվայի մոտակայքում` Պոդոլսկում, մանրաքար տեղափոխող բեռնատարը, որի ղեկին էր ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետեւանքով զոհվել էր 18 մարդ:

 

Նա մեղավոր էր ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման խախտում) եւ 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով: Դատապարտվել էր 6 տարի եւ 9 ամիս ազատազրկման:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին