Արձանագրվել է զբոսաշրջիկների թվի «շեշտակի աճ» - Mediamax.am

11975 դիտում

Արձանագրվել է զբոսաշրջիկների թվի «շեշտակի աճ»


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, որ «զբոսաշրջության ոլորտում անհրաժեշտ է խրախուսող եւ խթանող համալիր միջոցառումներ իրականացնել»:

«Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների եւ ավիափոխադրումների շեշտակի աճ: Չնայած դրական արդյունքներին՝ դեռ առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող եւ խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է արտաքին գործերի նախարարին եւ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել, ըստ երկրների, Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունն ու ներկայացնել առաջարկություններ:

 

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին էլ հանձնարարվել է մշակել եւ ներկայացնել Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաեւ ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին