Դատարան է ուղարկվել 33 կոռուպցիոն գործ - Mediamax.am

13915 դիտում

Դատարան է ուղարկվել 33 կոռուպցիոն գործ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 332 քրեական գործ՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերից՝

 

62-ը վերաբերել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,

 

54-ը՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը,

 

49-ը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,

 

47-ը՝ յուրացմանը կամ վատմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

 

40-ը՝ պաշտոնեական կեղծիքին,

 

15-ը՝ կաշառք տալուն,

 

12-ը՝ կաշառք ստանալուն,

 

8-ը՝ պաշտոնեական լիազորությունները անցնելուն,

 

7-ը՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն և այլն:

 

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ՝ 67 անձի վերաբերյալ, որոնցից 15-ը՝ 44 անձի վերաբերյալ քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին