Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր հրավիրվել է արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի նիստ, որը վարել է նախարար Դավիթ Տոնոյանը:
ԱԻՆ-ում նշել են, որ նիստի հիմնական նպատակն էր քննարկել հանձնաժողովի աշխատանքի բարելավման եւ արդյունավետության բարձրացման ուղիները:
Առաջարկություններ են արվել միջազգային փորձագետների հետ համատեղ վնասի գնահատման չափորոշիչներ եւ մեթոդաբանություն մշակելու, վնասի մասին ակտի միասնական կարգ ու ձեւաչափ սահմանելու վերաբերյալ:
Որոշվել է վերոնշյալ խնդիրների ուղղությամբ մշակել համատեղ առաջակություններ՝ կառավարության եւ վարչապետի համապատասխան որոշումներում փոփոխություններ կատարելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: