Մատենադարանում մեկնարկել է «Տպագրության մարգարիտ» գիտաժողովը - Mediamax.am

6637 դիտում

Մատենադարանում մեկնարկել է «Տպագրության մարգարիտ» գիտաժողովը


Լուսանկարը` http://www.panewcastlecourse.co.uk/


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 19-ին Մատենադարանում մեկնարկել է «Տպագրության մարգարիտ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երեւանցու հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին:

Երկօրյա գիտաժողովն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակում:  Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարեւոր անձանց եւ իրադարձությունների տարեցույցում: Գիտաժողովով ամփոփվում է 2012-ին սկսած հայ տպագիր գրքին նվիրված միջոցառումների շարքը:

 

Գիտաժողովին հաջորդելու է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի լավագույն նմուշների, ինչպես նաեւ հնատիպ այլ գրքերի ցուցադրությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։

 

Ոսկան Երեւանցին 1666 թվականին սկսվել է Աստվածաշնչի տպագրությունը, որը տեւել է ավելի քան երկու տարի: Երեւանցու տպագրած Աստվածաշնչի համար հիմք է հանդիսացել 1295թ.-ի Կիլիկյան Հայաստանի Հեթում Բ թագավորի համար ստեղծված ձեռագիր Աստվածաշունչը: Առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչն ունի 1462 էջ եւ Քրիստոֆել վան Զիխեմի կողմից կատարած 159 փայտի փորագրություններով հարուստ ձեւավորում, որոնք մասամբ իրականացվել են ըստ Ալբրեխտ Դյուրերի բնօրինակների:

 

Մինչեւ 19-րդ դարի սկիզբը Աստվածաշնչի հայ տպագրիչների համար Ոսկան Երեւանցու տպագրած Աստվածաշունչը հանդիսանում էր բնօրինակ: Այս շարքում կարելի է նշել Կոստանդնուպոլսում (1705), Վենետիկում (1733), Սանկտ Պետերբուրգում (1817), Հնդկաստանի Սերամփուր քաղաքում (1817) տպագրված Աստվածաշնչի հայերեն օրինակները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին