«Պետք է ինքներս մեզ թասիբի գցենք»,- ասել է վարչապետը - Mediamax.am

6265 դիտում

«Պետք է ինքներս մեզ թասիբի գցենք»,- ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կոչ է արել համախմբել «ժամանակակից, արդյունավետ, տրամաբանական, զարգացող, պատմության լավ ավանդույթների վրա հիմնված երկիր կառուցելու ոգեւորիչ նպատակի շուրջ»:

Այս մասին վարչապետը նշել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ:

 

«Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք թե ինչո՞ւ ուրիշները կարող են, իսկ մենք ոչ, եւ ինքներս մեզ «թասիբի գցենք»: Համոզված եմ, որ այսօր բոլորիս նպատակն է հանդիսանում ազատ, անվտանգ, արդար եւ խելացի Հայաստան ունենալը, եւ բոլոր նախապայմանները ունենք դրա համար»,- ասել է վարչապետը:

 

Կարեն Կարապետյանի խոսքով՝ 7-միլիոնանոց Սփյուռքում շատերը, անկախությունից ի վեր, կանգնած են Հայաստանի կողքին:

 

«Փաստ է նաեւ, որ ոմանց մոտ եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիասթափություններ: Ի՞նչ անենք, նեղանա՞նք իրարից, ֆիքսվե՞նք դրա վրա:

 

Ես համոզված եմ, որ մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքներս ծալելու եւ նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ: Դա ուղղակի անտրամաբանական է եւ անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել:

Մենք պետք է մեջքներս ուղղենք եւ միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար»,- ասել է վարչապետը:

 

Կարեն Կարապետյանը կարեւորել է «ձգողական ուժ ունեցող երկիր ունենալը, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երեւույթին, ինչպիսին համայնքից մեկուսացումն է, ասել է թե՝ «արտագաղթը Սփյուռքից»»։

 

«Այս ճանապարհին պետք է լինենք ռեալիստ, անկեղծ եւ կառուցողական, ազատվենք բոլոր տեսակի իլյուզիաներից, պետք է հստակ եւ անկեղծորեն գնահատենք թե՛ Հայաստանի, եւ թե՛ Սփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը: Պետք է պայմանավորվենք մեր հետագա քայլերի եւ ապագայի պատկերացումների վերաբերյալ, գնահատենք մեր թերությունները, լավատեսորեն նայենք առաջ, տրամադրվենք եւ համառ գործենք»,- նշել է կառավարության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին