Հայաստանն ընտրվել է ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ - Mediamax.am

5443 դիտում

Հայաստանն ընտրվել է ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի անդամ:

Ընտրությունը կայացել է սեպտեմբերի 21-ին Վիեննայում՝ ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանին:

 

Կառավարիչների խորհուրդը ամենամյա Գլխավոր կոնֆերանսի հետ միասին հանդիսանում է ԱԷՄԳ քաղաքական երկու կառույցներից մեկը։

 

Կառավարիչների խորհրդի անդամ են հանդիսանում ԱԷՄԳ 169 անդամ պետություններից 35-ը։

 

Հայաստանը Կառավարիչների խորհրդում պաշտոնավարելու է երկու տարի՝ սկսած 2017թ․ սեպտեմբերի 25-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին