ՀՀ նախագահը պարգեւատրել է Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին - Mediamax.am

19038 դիտում

ՀՀ նախագահը պարգեւատրել է Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին


Ջեմ Օզդեմիրyը
Ջեմ Օզդեմիրyը

Լուսանկարը` https://armenianweekly.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մխիթար Գոշի մեդալով է պարգեւատրել Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին:

Նախագահի հրամանագրում ասված է, որ Ջեմ Օզդեմիրը պարգեւատրվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

 

2016 թվականի սեպտեմբերին Մեդիամաքսի հետ հարցազրույցում Ջեմ Օզդեմիրն ասել էր, որ Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը բեկանման ենթակա չէ:

 

Ջեմ Օզդեմիրը «Օսմանյան կայսրությունում 1915 եւ 1916 թթ. հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի եւ դատապարտման մասին» բանաձեւի հեղինակն է: Բանաձեւը ձայների մեծամասնությամբ ընդունվել էր 2016 թվականի հունիսի 2-ին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին