Ճապոնիան Հայաստանին հրշեջ գույք եւ տեխնիկա կտրամադրի - Mediamax.am

8199 դիտում

Ճապոնիան Հայաստանին հրշեջ գույք եւ տեխնիկա կտրամադրի


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Ֆուշիմի Կատսուտոշիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԻՆ-ում նշել են, որ քննարկվել են կողմերի միջեւ արդեն ստորագրված եւ իրականացման փուլ մտած «Հակահրդեհային սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը եւ «Ճգնաժամային եւ աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրի իրականացման ուղիները:

 

Դավիթ Տոնոյանն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության խորացման եւ շարունակականության ապահովման կարեւորությունը:

 

«Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի շրջանակում ԱԻՆ-ին կտրամադրվի 36 հրշեջ մեքենա եւ 3 շարժասանդուղք, որոնցով կվերազինվեն մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները:

 

Բացի այդ, ԱԻՆ-ի եւ ճապոնական «Ինգերոսեկ» խորհրդատվական ընկերության միջեւ կստորագրվի խորհրդատվական ծառայությունների տրամադրման մասին համաձայնագիր:

 

Կազմակերպությունը պարտավորվում է ԱԻՆ-ին աջակցել տենդերային մրցույթի փաստաթղթերի պատրաստման եւ մրցույթի կազմակերպման հարցերում, օժանդակել սահմանված բարձր չափանիշներին տրամադրվող հրշեջ գույքի համապատասխանությունը ստուգելու հարցում, ինչպես նաեւ՝ կազմակերպել ԱԻՆ հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին