Հայաստանում մեկնարկում է Գերմաներենի շաբաթը - Mediamax.am

8992 դիտում

Հայաստանում մեկնարկում է Գերմաներենի շաբաթը


Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Գերմանիայի դեսպանություն


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը Հայաստանում կանցկացվի «Գերմաներենի շաբաթ» միջոցառումների շարքը, որը նպատակ ունի հայ հասարակությանը ներկայացնել գերմաներենն իր բոլոր հնարավորություններով։

Հայաստանում գործող գերմանախոս հաստատությունները՝ Շվեյցարիայի դեսպանության եւ հայաստանյան գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, առաջարկում են միջոցառումների շարք՝ ընթերցումներ, կինոցուցադրություն, երաժշտական միջոցառումներ, ֆուտբոլային մրցաշար եւ ակումբային հարցախաղ։

 

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն ասել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծացել է գերմաներենի հանդեպ հետաքրքրությունը, ինչն էլ դարձել է նման ծրագրի իրականացման հիմնական պատճառներից մեկը։

 

Դեսպանի խոսքով՝ ծրագրում ներկայացված 19 բազմաժանր միջոցառումներով ցանկանում են «բացել դռները եւ ներկայացնել գերմաներեն սովորելու հնարավոր բոլոր տարբերակները»։

 

Մաթիաս Քիսլերը տեղեկացրել է նաեւ, որ մինչեւ ընթացիկ տարվա ավարտը նախատեսվում է Հայաստանում Գյոթեի կենտրոն բացել, որն ունենալու մշակութային եւ լեզվական ուղղվածություն։

 

«Այս կենտրոնի բացումը ՀՀ կառավարության մեծ ցանկությունն է եղել»,- ասել է նա։

 

Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերն էլ նշել է, որ Գյումրիում եւ Երեւանում անցկացվելու են ընթերցանության ժամեր։ Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստան է հրավիրվել գրող Հանսյորդ Շերթենլայբը, որը հայ ընթերցասերների համար կկարդա իր «Գիշերային լողորդը» վեպը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին