Բացվել է Բավրայի նորակառույց սահմանային անցման կետը - Mediamax.am

11244 դիտում

Բացվել է Բավրայի նորակառույց սահմանային անցման կետը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 1-ին մասնակցել է Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի բացման արարողությանը:

Բավրայի անցակետի շահագործման հանձնմամբ ամբողջանում է Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագիրը: Այս անցակետը վերջին շրջանում շահագործման հանձնված երրորդ ժամանակակից կառույցն է՝ Բագրատաշենի եւ Գոգավանի արդիականացված անցակետերից հետո, հաղորդել են նախագահի մամուլի ծառայությունից:

 

Բավրայի սահմանի անցման կետը կառուցվել է Եվրոպական միության եւ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ եւ իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան անցման կետերի արդիականացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 54.43 մլն եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին