Վիգեն Սարգսյանը մեդիային հետեւում է MaxMonitor համակարգի միջոցով - Mediamax.am

9667 դիտում

Վիգեն Սարգսյանը մեդիային հետեւում է MaxMonitor համակարգի միջոցով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ մամուլի հրապարակումներին հետեւում է Մեդիամաքսի MaxMonitor համակարգի միջոցով:

 

Նախարարն այն մասին ասել է հոկտեմբերի 17-ին «Այբ» դպրոցում՝ «Հաջողության բանաձեւ» նախագծի շրջանակում կայացած վարպետության դասի ընթացքում:

 

Պատասխանելով հարցին, թե կա՞ն լրատվամիջոցներ, որոնց ամեն օր հետեւում է, Վիգեն Սարգսյանն ասել է.

 

«Արծրուն Հովհաննիսյանն ու Գեւորգ Ալթունյանն ինձ համար ամեն օր տեղեկագիր են պատրաստում, որը կարդում եմ: Բացի այդ՝ Մեդիամաքսը լավ ծրագիր ունի, որի բանալի-բառերի միջոցով հետեւում եմ օրվա կարեւոր իրադարձություններին»:

 

«Հաջողության բանաձեւ» նախագիծն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի եւ «Երևան Փրոդաքշնի» համատեղ նախաձեռնությամբ, այն հայտնի ու հաջողակ մասնագետների անվճար վարպետության դասերի շարք է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին