«Պետք է դառնանք մեծ գաղափարների երկիր», ասել է FAST-ի տնօրենը - Mediamax.am

exclusive
17027 դիտում

«Պետք է դառնանք մեծ գաղափարների երկիր», ասել է FAST-ի տնօրենը


Արմեն Օրուջյանը
Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ասել է, որ «մենք ձգտում ենք, որ Հայաստանը դառնա մեծ գաղափարների երկիր, իսկ հայերը՝ գլոբալ ազդեցության ազգ»:

Արմեն Օրուջյանն այդ մասին ասել է հոկտեմբերի 19-ին` ելույթ ունենալով Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի (NSF) «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին:

 

«Ինձ բախտ վիճակվեց նախորդ տարվա վերջին պատահաբար ծանոթանալ Ռուբեն Վարդանյանի հետ: Այդ մեկ զանգը առաջացրեց շղթայական ռեակցիա, ինչպես ցանկացած այլ գաղափար, որը կապված է Ռուբենի հետ: Նա հորձանուտ է, նա ամեն բան իր շուրջ վերափոխում է, եւ ահա մենք այսօր այստեղ ենք: Եվ սա միայն սկիզբն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան իմ աշխարհը փոխակերպելու համար»,- ասել է Արմեն Օրուջյանը:

 

«FAST-ը փորձում է ստեղծել մի էկոհամակարգ, որը առաջ կմղի գիտական առաջընթացը եւ տեխնոլոգիական նորարարությունները ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մենք ձգտում ենք, որ Հայաստանը դառնա մեծ գաղափարների երկիր, իսկ հայերը՝ գլոբալ ազդեցության ազգ: Մենք այլեւս չպետք է մտածենք անհատական նախագծերի մասին: Մենք պետք է մտածենք ամբողջական լուծումների եւ գլոբալ կարողությունների մասին: Մենք պետք է կանխամտածենք մեր ամեն քայլը այնպես, ինչպես դա անում են մեր մեծագույն շախմատիստները:

 

Մենք շատ ենք լսում այն մասին, որ մենք փոքր, բայց հպարտ ազգ ենք: Իսկ միգուցե ինքներս մեզ ընկալենք որպես հսկանե՞ր: Մենք գիտության եւ տեխնոլոգիաների հսկաներն ենք: Մենք փոխակերպող առաջնորդներ ենք: Մենք ենք ամենահզոր գյուտարարները, գործարարները, բժիշկները, հայտնագործողները, ստեղծողները: Միգուցե մենք այլեւս փոքր չենք մեր չափերով եւ մտածողությամբ: Մենք ենք այն երկիրը, այն ազգը, այն վայրը եւ այն էկոհամակարգը, որի մի մասն են ուզում դառնալ եւ որի հետ ցանկանում են կապված լինել բոլորը»,- ասել է FAST-ի գործադիր տնօրենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին