Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կդյուրացվի - Mediamax.am

10455 դիտում

Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կդյուրացվի


Լուսանկարը` twimg.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է դյուրացնել Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արտոնագիր ստանալու ռեժիմը:

Մասնավորապես, եթե մինչ այս մուտքի արտոնագիր ստանալու համար Հնդկաստանի քաղաքացին կարող էր դիմել միայն հրավերի պարագայում եւ միայն Հայաստանի դեսպանատուն կամ հյուպատոսական ծառայություն, ապա այս որոշումն ընդունելուց հետո հրավերի անհրաժեշտությունը կվերանա, եւ այս երկրի քաղաքացին մուտքի արտոնագիր կարող է ստանալ նաեւ սահմանակետում կամ էլեկտրոնային համակարգով՝ ըստ իր ընտրության:

 

Որոշման ընդունմամբ ակնկալվում է Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի եւ առեւտրաշրջանառության ծավալների աճ, ինչպես նաեւ երկուստեք ներդրումների խթանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին