Հայ-ռուսական կենտրոնը համալրվել է նոր գույքով - Mediamax.am

7543 դիտում

Հայ-ռուսական կենտրոնը համալրվել է նոր գույքով


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մասնակցել է Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում գույքի հանձման արարողությանը:

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. կենտրոնին տրամադրվելու է շուրջ $ 16 մլն-ին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք եւ սարքավորումներ:

 

Անհրաժեշտ գույքի առաջին խմբաքանակով Հայաստանի ջրափրկարարական ջոկատին տրամադրվել էին Солар 555 МК եւ Корвет 500 – FISH մոտորանավակները:

 

Գույքի երկրորդ խմբաքանակը ներառել է երկուական Солар 555 МК եւ Корвет 500 – FISH մոտորանավակ, 5 UAZ Patriot մեքենա, մեկական մեքենաներ՝ նախատեսված ջրասույզների եւ սակրավորների համար, դեպքի վայրոււմ լուսավորություն ապահովելու լապտերներ, OMEGA շնչառական սարքեր, գեներատորներ, որոնողական սարքեր, 10 000 ծածկոց, 5000 ծալովի մահճակալ:

 

Օրերս հումանիտար արձագանքման կենտրոնում փորձարկվել էին նաեւ 8 կվադրոցիկլները: Դրանք նախատեսված են բարդ ռելիեֆային պայմաներում, ճահճուտներում, ձյունածածկ եւ դժվարանցանելի տեղանքներում փրկարարների եւ գույքի արագ տեղափոխման եւ արձագանքման համար:

 

Առաջիկայում կենտրոնին կտրամադրվի հրշեջ-փրկարարական տեխնիկա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին