Հայաստանի նախագահը հյուրընկալվել է Իլիա Երկրորդին - Mediamax.am

10700 դիտում

Հայաստանի նախագահը հյուրընկալվել է Իլիա Երկրորդին


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իլիա Երկրորդին՝ Կաթողիկոս-Պատրիարքի գահակալման 40-ամյակի առթիվ, ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-վրացական բարեկամության ավանդույթները կառուցված են քրիստոնեական եւ մշակութային ընդհանուր արժեքների եւ պատմության ամուր հիմքի վրա:

   

Կողմերը կարեւորել են Հայ Առաքելական եւ Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում:

 

Իլիա Երկրորդը Սերժ Սարգսյանին խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին