Երեւան: Մեդիամաքս: 2018թ. փետրվարի 15-ից Երեւանում գործող «VFS Global» վիզաների կենտրոնը Իսպանիայի մուտքի արտոնագիր ստանալու հայտեր չի ընդունելու։
Այդ մասին այսօր Մեդիամաքսին հայտնել են Հայաստանում Լիտվայի դեսպանությունից:
«Վիզա ստանալու համար հայտադիմումը պետք է ուղղակիորեն ներկայացնել Լիտվայի դեսպանատուն», - տեղեկացրել են դեսպանությունից։
Ինչ վերաբերում է Դանիա, Էստոնիա, Հունգարիա, Լատվիա եւ Լիտվա մուտքի արտոնագրերին, ապա դրանց համար կարելի է դիմել Հայաստանում Լիտվայի դեսպանատուն կամ Նալբանդյան 48/1 հասցեում գտնվող Վիզաների կենտրոն։
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել դեսպանության կայք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: