Անթիլիասում բացվել է Անկախության հուշակոթողը - Mediamax.am

5110 դիտում

Անթիլիասում բացվել է Անկախության հուշակոթողը



Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:

Իր խոսքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն ասել է, որ «ավելի քան հինգ դար ստրկություն ու հալածանք, ցեղասպանություն ու աքսոր ապրած հայ ժողովուրդը իր հայրենի հողի վրա 1918 թվականի մայիսի 28-ին կերտեց իր անկախությունը, իր կյանքի «Նոր արշալույսը»:

 

«Պատմությունը վկայում է, որ ազգերի անկախությունը նվաճվում է հավաքական հավատքով ու արյամբ եւ պահվում է հավաքական քրտինքով», - հավելել է նա:

 

Անկախության հուշակոթողը կազմված է երեք ամրակուռ սյուներից՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք։

 

Հուշակոթողի քանդակագործն է Անդրանիկ Դավթյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին