Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն այսօր քննարկել են «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. Փորձ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները:
ԱԻՆ-ում նշել են, որ գիտաժողովի նպատակն է համախմբել գիտնականներին՝ կիսվելու փորձով եւ քննարկելու այս բնագավառում առկա նորարարությունները եւ հետագա մարտահրավերները:
Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ միջոցառման կարեւորությունն ու գլխավոր ուղերձն այն է, որ հայ ժողովուրդը ոչ միայն հիշում է աղետալի երկրաշարժը եւ հարգում զոհերի հիշատակը, այլեւ առաջ է նայում եւ ձգտում ստեղծել դիմակայուն Հայաստան:
«Աղետների ռիսկի նվազեցումն առանց գիտության հնարավոր չէ պատկերացնել՝ ուստի ԱԻ նախարարությունը մշտապես պատրաստակամ է համագործակցել Գիտությունների ազգային ակադեմիայի հետ լայն ձեւաչափերով»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Միջազգային գիտաժողովը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերի 3-7-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: